▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սարգիս Գրիգորյանը Ամանորին մեծ տոն չի կազմակերպի՝ ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ

ESem.amգրում է. Երեկ դերասաններ Սարգիս և Մանո Գրիգորյաններն զարդարել են ամանորյա Եղևնին ու նրանց տանն արդեն տոնական տրամադրություն է: Կայքի հետ զրույցում Մանոն ասաց, որ ամեն տարի դեկտեմբերի 1-ին են զարդարում տոնածառը, այս տարի աշխատանքի բերումով մի փոքր ուշ են անցել գործի, բայց պահպանել են իրենց ընտանիքին բնորոշ մյուս ավանդույթները:

«Մենք անպայման ընտանիքով ենք զարդարում տոնածառը: Այդ օրը մեզ են միանում նաև ծնողներս,- հայտնեց Մանոն ու հավելեց, որ երեխաները մեծ ոգևորությամբ են  զարդարում տոնածառը: -Թեև նրանք սխալ են կախում խաղալիքերը ու իրենցից հետո փոփոխության կարիք է լինում, թույլ ենք տալիս, որ իրենք էլ զարդարեն և ուրախանան դրանից»: Մանոյի խոսքով՝ այդ օրն իրենց տանը տոնական տրամադրություն է լինում, իսկ տոնածառի լույսերը վառ են թողնում:

3 ամյա Յանան և 4,5 տարեկան Էվան արդեն հասցրել են մայրիկի հետ նամակ գրել Ձմեռ պապիկին ու ամեն օր հարցնում են՝ արդյոք մայրիկն ուղարկել է իրենց նամակը: Էվան արքայադստեր շորիկ է ուզել Ձմեռ պապիկից, իսկ Յանան՝ Վիկա Մարտիրոսյանի դստեր փայուն շորիկից, որը նա հագել է իր տեսահոլովակում:

 

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին