a1plus.am-ը գրում է. Ընդդիմադիր ուժերի խոստացած թեժ աշնանն ի պատասխան Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի սառը ցնցուղն ուժի մեջ է: Հոկտեմբերի 24-ին Ազատության հրապարակում տեղի կունենա եռյակի հանրահավաքը: Փոխոստիկանապետ Հունան Պողոսյանի խոսքով, իշխանափոխության պահանջի ներքո կազմակերպվելիք հանրահավաքը ոստիկանության համար մտավախություն չի առաջացնում:
«Չնախատեսված գործողությունների դեպքում ոստիկանությունը նույնպես կկիրառի չնախատեսված գործողություններ»,- նշեց Հունան Պողոսյանը:
Իսկ թե մասնավորապես ինչ չնախատեսված գործողությունների պլաններ ունի ոստիկանությունն իր ցանկում, գեներալ-լեյտենանտը չբացահայտեց.«Ամեն ինչ կլինի օրենքի սահմաններում»:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում