▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սարդարապատի հերոսամարտի բացառիկ մի վկայություն

Անցյալ տարի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հավաքածուն համալրվեց հազվագյուտ մի ցուցանմուշով: Դա թուրքական բանակի մարտական դրոշի ծայրակալ է, որը հայտնաբերվել է սարդարապատյան ճակատամարտի թատերաբեմ դարձած վայրից` դաշտային աշխատանքների ժամանակ: Այս պատմական ցուցանմուշը բացառիկ մի վկայություն է թուրքական «Յըլդըրըմ» (Կայծակ) հորջորջված զորաբանակի կրած ջախջախիչ պարտության մասին… 
Պատմական լուսանկարները համոզիչ կերպով ապացուցում են, որ թուրքական զորամասերի դրոշներն ունեցել են հենց այսպիսի ծայրակալներ…
Շնորհավորում եմ բոլորիս ազգային հավաքականության արդյունքում տոնած մեր փառահեղ հաղթանակի 95–րդ տարեդարձի առիթով:

Լուսանկարը և գրառումը` Հայկ Դեմոյանի ֆեյսբուքյան էջից

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին