Օրեր առաջ գրեթե ամբողջ աշխարհը միանում էր «Սառցե դույլ» ակցիային, որի հիմքում Լու Գերիգի հիվանդության վրա (Ամիոտրոֆիկ կողմնային սկլերոզ) ուշադրություն հրավիրելն էր:
Այսօր արդեն հանրային մարդկանց շրջանում նորաձև է դարձել ևս մեկ ակցիա, որին մասնակցում են տղամարդիկ, քանի որ դրա միջոցով փորձում են ուշադրություն հրավիրել շագանակագեղձի քաղցկեղի վրա և կոչ անել տղամարդկանց հիվանդությունից խուսափելու համար պարբերաբար ստուգվել բժիշկների մոտ:
Նշենք, որ ակցիային մասնակցելու համար պետք չէ գումար հանգանակել, պարզապես պետք է լուսանկարվել ձեռքը սեռական օրգանին դրված: Ակցիային արդեն մասնակցել են հոլիվուդյան դերասաններ Ջոնի Դեպը, Հյու Ջեքմանը և այլոք: