▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շաքարավազ ներկրում է միայն Սամվել Ալեքսանյանը, իսկ բանան՝ Միհրան Պողոսյանը, ինչու՞. Փաշինյանն ընդդեմ Արտակ Շաբոյանի

 

ԱԺ նիստում այսօր Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) նախագահ Արտակ Շաբոյանը ներկայացնում էր Հանձնաժողովի 2015-ի աշխատանքի ծրագիրը: 
ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ՏՄՊՊՀ նախագահին հարցրեց` եթե Երեւանում շաքարավազը 395 դրամ է, ապա հարեւան Թբիլիսիում` 262 դրամին համարժեք է. «Ձեր կարծիքով` ի՞նչ կապ ունի սա այն իրողության հետ, որ ՀՀ շաքարավազ ներկրում է մեկ անձ ու դա ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանն է: Ուսումնասիրե՞լ եք արդյոք այն փաստը, որ Սերժ Սարգսյանը 2014թ. հունվարին Չեխիայում հայ համայնքի հետ հանդիպմանը Բռնո քաղաքի հայ բնակչի հարցին, թե ճի՞շտ է, որ ՀՀ շաքարավազի ներկրումը մենաշնորհային է, պատասխանել էր` բա ի՞նչ ես ուզում, մի փոքր երկրում 10 հոգով շաքար ներկրե՞ն: Պարոն Շաբոյան, ձեր հանձնաժողովի կանոնադրությամբ նշված է, որ դուք պետք է պայքարեք պետական հովանավորչության դեմ, հնարավորություն չտաք պետական ապարատին իր լծակներով մենաշնորհներ ստեղծել»:
Բացի շաքարավազը, պատգամավորն անդրադարձավ նաև բանաբի ներկրման մենաշնորհին՝ նշելով,  որ Ավստրիայում բանանն արժե 500 դրամ, իսկ ՀՀ-ում` 1300 դրամ. «Այստեղ եւս կա մենաշնորհ, որը տիրապետում է ԴԱՀԿ ղեկավար Միհրան Պողոսյանը: Հայտնի է, որ առանց Միհրան Պողոսյանի դաբրոյի ՀՀ բանան չեն ներկրում կամ առանց Սերժ Սարգսյանի դաբրոյի շաքարավազ չի ներկրվում: Որքանո՞վ են այդ տեղեկությունները իրականությանը համապատասխանում»:
ՏՄՊՊՀ հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը չհամաձայնեց պատգամավորի հետ և կոպիտ պատասխանեց. «Ձեր հայտարարությունները իրականությանը չեն համապատասխանում, դրանք անիմաստ են և անհեթեթություն: Ուսումնասիրություններ պարբերաբար կատարել ենք և խնդիրն ամբողջությամբ գտնվում է տնտեսագիտության ոլորտում և մեզ համար բացարձակապես նշնակություն չունի տնտեսվարողի անձը: «Ալեքսգրիգ»-ը միայն շաքարավազի հումք է ներկրում ու տեղում է արտադրել: Իսկ «Քեթրին» ընկերության` բանանի ներկրման գերիշխող դիրքը բացահայտվել է ու ենթարկվել պատասխնատվության»:
Նիկոլ Փաշինյանը սակայն հակադարձեց. «Հիմա ձեզ թույլ եք տալիս որակում տալ` անիմաստ, անհեթեթ, իսկ եթե ձեր պատասխանները կողքից լսեիք, կիմանայիք` որն է անհեթեթն ու անիմաստը: Նույնը վերաբերում է ձեր գործողություններին: Ինչպես նաեւ` ձեզ նշանակող մարդիկ են անիմաստ ու անհեթեթ»:
«Պարոն Փաշինյան, ես ձեզ կոչ եմ անում պահպանել էթիկայի կանոնները ու մնալ չափի մեջ, խոսել տնտեսագիտական լեզվով, այլ ոչ թե պոպուլիստական հայտարարություններ անել: Երեւանի ամենամեծ հաճախելիություն ունեցող խանութում շաքարավազի մանրածախ գինը 369 դրամ է: Դուք հիմա ինչ-որ թվեր եք ներկայացնում այլ երկրներից, որոնց իրականության հետ համապատասխանության վրա ես շատ կասկածում եմ»:
Տեսանյութը՝ 1in.am-ի:

ԱԺ նիստում այսօր Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) նախագահ Արտակ Շաբոյանը ներկայացնում էր Հանձնաժողովի 2015-ի աշխատանքի ծրագիրը: 

ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ՏՄՊՊՀ նախագահին հարցրեց` եթե Երեւանում շաքարավազը 395 դրամ է, ապա հարեւան Թբիլիսիում` 262 դրամին համարժեք է. «Ձեր կարծիքով` ի՞նչ կապ ունի սա այն իրողության հետ, որ ՀՀ շաքարավազ ներկրում է մեկ անձ ու դա ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանն է: Ուսումնասիրե՞լ եք արդյոք այն փաստը, որ Սերժ Սարգսյանը 2014թ. հունվարին Չեխիայում հայ համայնքի հետ հանդիպմանը Բռնո քաղաքի հայ բնակչի հարցին, թե ճի՞շտ է, որ ՀՀ շաքարավազի ներկրումը մենաշնորհային է, պատասխանել էր` բա ի՞նչ ես ուզում, մի փոքր երկրում 10 հոգով շաքար ներկրե՞ն: Պարոն Շաբոյան, ձեր հանձնաժողովի կանոնադրությամբ նշված է, որ դուք պետք է պայքարեք պետական հովանավորչության դեմ, հնարավորություն չտաք պետական ապարատին իր լծակներով մենաշնորհներ ստեղծել»:

Բացի շաքարավազը, պատգամավորն անդրադարձավ նաև բանանի ներկրման մենաշնորհին՝ նշելով,  որ Ավստրիայում բանանն արժե 500 դրամ, իսկ ՀՀ-ում` 1300 դրամ. «Այստեղ եւս կա մենաշնորհ, որը տիրապետում է ԴԱՀԿ ղեկավար Միհրան Պողոսյանը: Հայտնի է, որ առանց Միհրան Պողոսյանի դաբրոյի ՀՀ բանան չեն ներկրում կամ առանց Սերժ Սարգսյանի դաբրոյի շաքարավազ չի ներկրվում: Որքանո՞վ են այդ տեղեկությունները իրականությանը համապատասխանում»:

ՏՄՊՊՀ հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը չհամաձայնեց պատգամավորի հետ և կոպիտ պատասխանեց. «Ձեր հայտարարությունները իրականությանը չեն համապատասխանում, դրանք անիմաստ են և անհեթեթություն: Ուսումնասիրություններ պարբերաբար կատարել ենք և խնդիրն ամբողջությամբ գտնվում է տնտեսագիտության ոլորտում և մեզ համար բացարձակապես նշնակություն չունի տնտեսվարողի անձը: «Ալեքսգրիգ»-ը միայն շաքարավազի հումք է ներկրում ու տեղում է արտադրել: Իսկ «Քեթրին» ընկերության` բանանի ներկրման գերիշխող դիրքը բացահայտվել է ու ենթարկվել պատասխնատվության»:

Նիկոլ Փաշինյանը սակայն հակադարձեց. «Հիմա ձեզ թույլ եք տալիս որակում տալ` անիմաստ, անհեթեթ, իսկ եթե ձեր պատասխանները կողքից լսեիք, կիմանայիք` որն է անհեթեթն ու անիմաստը: Նույնը վերաբերում է ձեր գործողություններին: Ինչպես նաեւ` ձեզ նշանակող մարդիկ են անիմաստ ու անհեթեթ»:

«Պարոն Փաշինյան, ես ձեզ կոչ եմ անում պահպանել էթիկայի կանոնները ու մնալ չափի մեջ: Դուք հիմա ինչ-որ թվեր եք ներկայացնում այլ երկրներից, որոնց իրականության հետ համապատասխանության վրա ես շատ կասկածում եմ»-արձագանքեց Շաբոյանը:

Տեսանյութը՝ 1in.am-ի:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին