«Ես բանակցությունների ընթացքի վեաբերյալ որևէ տեղեկություն չունեմ,սակայն ցանկանում եմ նշել, որ եթե բանակցող կողմերից մեկը Ժիրայր Սեֆիլյանն է, նա չի տիրապետում ամբողջ ինֆորմացիային: Ես կարծում եմ, որ հանրությունն ու քաղաքական ուժերն առաջնահերթ պետք է անեն ամեն ինչ, որ բռնությունը բացառվի»,- արդեն երրորդ օրը փակ Խորենացի փողոցում լրագողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
«Ես այսօր առավոտյան հեռախոսազրույց եմ ունեցել ԱԺ նախագահի հետ և առաջարկել եմ, որ խորհդարանը որևէ մակարդակով քննարկի ստեղծված իրավիճակը»,-ասել է Փաշինյանն ու նկատել, որ դեռ պատասխան չի ստացել Գալուստ Սահակյանից, ով , ի սկզբանե, ոգևորված չէր իր առաջարկով:
«Սապոնվելու կոնկրետ առիթ է առաջացել քաղաքական որոշ ուժերի մոտ»,-նաև մտահոգություն արտահայտեց Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ իր համար ընդունելի չէ , որ Սասնա Ծռերի անդամներին ոմանք փորձ են անում ներկայացնել իբրև ահաբեկիչ, ինչը նշանակում է, որ նման արտահայտություններ անողները կապ չունենան ժողովրդի հետ ու տեղյակ չեն մարդկանց տրամադրություններից: