▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Սանտա Բարբարա» դիմակայած սերունդի հետևորդները չեն կարող բողոքել «Հարազատ թշնամուց»

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

«Սանտա Բարբարա» դիմակայած սերունդի հետևորդները չեն կարող բողոքել «Հարազատ թշնամուց»: Արդեն երկու օր է ազգիս «էլիտար» զանգվածը քննադատում ու բողոքում է «Հարազատ թշնամի սերիալից»: Նախ ասեմ, որ բողոքողների 90 տոկոսն ամեն վայրկյան նայում օր նայում են այդ սերիալն ու ինձնից շատ են սպասում, թե ինչ կլինի հաջորդ օրը, բայց դա հեչ, մեկա ոչ մեկ չի խոստովանի դա: 

Հիմա անցնեմ առաջ. 

Այ ձեր հոգուն մեռնեմ մի հատ ձեր ծնողների հետ շփվեք, իրանք «Սանտա Բարբարայի» դարաշրջանում վայիվատ արած սերունդ են ու ոնց կարող եք դուք՝ նրանց հետևորդները բողոքեք մի քանի սերիանաննոց սերիալից, որը ի տարբերություն «Սանտա Բարբարայի» ունի տրամաբանություն, սցենար ու իրադարձությունների տրամաբանական շարունակություն: 

Ես իրականում չեմ հասկանում այս շուխուրի բարձրացման իմաստը.... Չեք ուզում մի նայեք, մի քննարկեք, մի գրեք, մի բողոքեք.... 
Փառք Աստծո բացի ինձնից էլի լիքը մարդ կա, որ մեծ հաճույքով ու ամեն օր նայում է այդ սերիալը... ու ինչպես ես, նաև շատերը, մեծ հաճույքով ընդունցին, սերիալի տրամաբանական ավարտի սցենարն ու իմ նման գրեցին իրենց առաջարկած տարբերակները: 

Այնպես, որ հարգելիներս ոչ նայեք, ոչ էլ բողոքեք, իսկ թե նայում եք, թեթև ապրեք:

Անկախ Հայաստան ֆեյսբուքյան էջ

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին