▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շանթ TV-ի հակառուսականությունը՝ անգրագիտություն, թե՞ դիտավորություն

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը գրում է․ 

Թելեգրամյան ալիքներով տարածվում է մի տեսանյութ "Շանթ" ՀԸ-ի "Երեկոն Շանթում" շոուից, որտեղ հաղորդավարի և հայոց արքայի կերպարով հանդես եկող դերասանի միջև զրույց է ընթանում, թե ինչպես են "մեր բարեկամները, հարևանները մեր դաշնակիցները՝ ռուսները մեր տարածքները տվել ուրիշներին" և մեզ թողել են ընդամենը այն, ինչ հիմա իրենից ներկայացնում է ՀՀ-ն...

Հետաքրքիր է, շոուի ժամանակ ներկայացված այս կենդանական և հիմար հակաառուսականությունը շոուի սցենարիստների անգրագիտության արդյունքն է, թե՞ դիտավորություն է...

Կանխավ նշեմ, որ հաղորդավարին և դերասանին ոչնչում չեմ մեղադրում, չնայած շատ լավ կլիներ ինչ-որ բան խոսելուց և դեր տանելուց առաջ վերջիններս ստուգեին, թե իրենց ասածները կամ արածները հիմքեր ունեն թե՝ ոչ... Այլապես, ստացվում է, որ նրանց տարրական օգտագործում են կամ էլ շատ անհարմար վիճակի մեջ դնում...

Նախ, սկսենք նրանից, որ Հայաստանը 3 միլիոն քառակուսի կիլոմետր տարածք է ունեցել միայն Տիգրան Մեծի օրոք, որը կորցրել է հենց նույն Տիգրան Մեծը՝ Ք.Ա 66 թ-ին ստորագրելով Արտաշատի պայմանագիրը և իր կողմից գրավված բոլոր տարածքներից հրաժարվելով (Պաղեստին, Ասորիք, Կիլիկիա, Հյուսիսային Միջագետք, Փյունիկիա և այլն) ու իրեն թողնելով միայն Մեծ Հայքը...

Ի գիտություն "Երեկոն Շանթում" շոուի սցենարիստների նշեմ, որ երբ Տիգար Մեծը հռոմեացիներին էր զիջում այդ 3 միլիոն քառակուսի կիլոմետր տարածքի 80 տոկոսը չկար ո՛չ Ռուսաստան, ո՛չ էլ ռուս ժողովուրդ, որը պատմության թատերաբեմում է հայտվում Տիգարն Մեծից մոտ 1000 տարի անց... Ծիծաղելի է, երբ հայոց արքայի դերակատարն "իր իսկ հանձնած հողերի համար մեղադրում է իրենից 1000 տարի անց ձևավորված պետությանը Հայաստանի տարածքները ուիշներին տալու մեջ" կամ էլ իրենից հետո Հայաստանը ղեկավարածների օրոք մեր կորցրած տարածքների համար մեղադրում ռուսներին....

Հաշվի առնելով հայաստանյան հասարակության մեծ մասի պատմությություն չիմանալը և քաղաքականապես անգրագետ լինելը կարող եմ ասել, որ այս շոուի դիտողների մեծ մասը խելացի դեմքով կփաստեն, որ այո՛, ինչ որ ասեցին հաղորդավարն ու դերասանը շատ ճիտշ են...

"Երեկոն Շանթում" շոուի սցենարիստներին հիշեցնեմ, որ Ռուսաստանն առաջին անգամ Հայաստան է մտել 19-րդ դարի սկզբին, երբ այն բաժանված էր Պարսկաստանի և Թուրքիայի միջև, Հայաստանը որպես այդպիսի պետականություն չուներ և ավելին՝ դրված էր ներկայիս Հայաստանում հայ ժողովրդի ֆիզիկական գոյության հարցը և ուղղակի զավեշտ է և զզվելի է, երբ շոուների միջոցով հանրությանը սերմանվում է այն միտքը, որ Տիգրան Մեծի թողած ժառանգությունը մսխել են ռուսները...

Իրականությունը հետևյալն է. Տիգրան Մեծն ինքն է հրաժարվել իր գրավված տարածքներից, իսկ հետագայում հայ ղեկավարների գործունեության, ինչպես նաև մեր թշնամիների հետ պատերազմներում կորցրել ենք մեր պետականությունը...

Ի դեպ, "Երեկոն Շանթում" շոուի հեղինակներին կառաջարկեմ հաջորդ անգամ հաղորդավարի ձեռը տալ "Վիլսոնյան Հայաստանի" քարտեզը և թող դերասանի հետ պարզաբանեն, թե ինչու՛ ԱՄՆ-ի պատճառով այն հօդս ցնդեց և մնաց որպես "քարտեզ" կամ էլ անկախ Կիլիկիայի քարտեզը, որը կրկին մնաց թղթի վրա, քանի որ ֆրանսիացիները 1921 թ-ին գերադասեցին բարեկամություն անել Թուրքիայի հետ...

Հ.Գ. Զավեշտ է....Երբ պետք է հայտարարում ենք՝"Երբ մենք պետություն ունեինք ու քրիստոնյա էինք, ռուսները ծառերի վրա էին ապրում", բայց հիմա էլ պարզվում է, որ Տիգրան Մեծի ստեղծած աշխարհակալ տերության տարածքները ռուսներն են տվել մեր հարևաններին...

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին