Շանթ հեռուստաընկերության Պրեմիերա կոչվող հեռուստաշու-ծրագիրը գողացված է Ազատ Մալխասյանի Cover ծրագրից: Ծրագիրը 2011 թվականի ապրիլի 8-ին Vitamin ակումբի
գլխավոր գրասենյակում Գարիկ Պապոյանին էր ներկայացրել ծրագրի հեղինակ Ազատ Մալխասյանը՝ համագործակցելու նպատակով: Այնուհետև որոշ հարցերում համաձայնության
չգալով՝ համագործակցությունը չի հաջողվում:
1 տարի հետո Ազատ Մալխասյանը ծրագրի ռադիո-տարբերակը ներկայացնում է Radio Van-ի Mainstream Rock ռադիոծրագրի
հաղորդավար Հայկ Մարտիրոսյանին: Cover ծրագիր-նախագիծը բախկացած էր մի քանի մասերից: Ծրագիրը վերջերս հայտնվել է Շանթ հեռուստաընկերության եթերում, ընդ որում՝ գաղափարը ապօրինի ձևով յուրացվել է ու ներկայացվել է նախագծի մասերից
միայն մեկը՝ կոչելով այն Պրեմիերա: Նշենք, որ ո՛չ Շանթ հեռուստաընկերության, ո՛չ էլ Radio Van-ի նեկայացուցիչներից որևէ մեկը, հեղինակի հետ չի կապվել և ծրագիրն օգտագործելու թույլատվություն չի ստացել:
Ֆեյսբուք