«Մենք անդրադարձել ենք «Հումորի լիգա 4»-ին։ Արդեն մի քանի անգամ նրանք կազմակերպչական ու մոնտաժային ձախողումների պատճառով խայտառակում են ոչ միայն Շանթ հեռուսընկերության բրենդը, այլև քիչ թե շատ ստացված «Հումորի լիգա» հաղորդումը։
Հիշեցնենք, որ վերջերս կազմակերպիչները որոշել էին, որ «Գյումրու» հավաքականի ողջ ելույթը պետք է չցուցադրեին ո´չ հեռուստաընկերությամբ, ո´չ էլ հեռուստաընկերության յութուբյան պաշտոնական էջում, որին ի պատասխան «Գյումրիի թիմը» իրա ամբողջական ելույթով կիսվեց TikTok-յան իրենց էջերում՝ խնդրելով տարածում ապահովել, որպեսզի բոլորը տեսնեն, թե ինչ տեսարժան ելույթ են հեռացրել»։
ՍթարՆյուզ-ն է գրում ու հավելում․ «Մեր տեղեկություններով` թիմի ելույթը չցուցադրվեց միայն այն պատճառով, որ հաղորդման պրոդյուսերին դուր չէր եկել ելույթը, ու նրանց առաջարկել էին պրոդյուսերի գրված սցենարով կրկնակի ելույթ ունենալ, որը իհարկե մերժվեց թիմի կողմից։
«Հումորի լիգայի» վերաբերյալ քննադատական գրառումները ու մեկնաբանությունները, իհարկե, ոչ մի կերպ չեն սթափեցնում հաղորդման կազմակերպիչներին և գնալով ավելի ու ավելի խայտառակ ձևով են լինում։
Մոնտաժային հերթական «գլուխգործոցով» փայլեցին կազմակերպիչները։ Շանթ հեռուստաընկերության պաշտոնական յութուբյան ալիքով տեղադրվեց հերթական էպիզոդը, որի 49-րդ րոպեից խառնվեց ամեն ինչ։ Խառնվեց ձայնի ու կադրի համապատասխանությունը, իսկ Tik Tok թիմի ելույթը հետ ու առաջ էին մոնտաժել. Թիմը ասում է՝ «և վերջին համարը…», որից հետո շարունակվում է թիմի ելույթը։
Այս ամենի մեջ հետաքրքրիր է հեռուստաընկերության ղեկավարության անպատասխանատու վերաբերմունքը` սեփական կոնտենտին ու իրենց անվանը։ Ցավալի է, որ նման անորակ ու անգրագետ մոնտաժային լուծումը, էպիզոդը` առանց որևէ ստուգման, տեղադրվում է նրանց մոտ 1,3 միլիոն հետևորդ ունեցող յութուբյան ալիքով՝ խայտառակելով թե´ հեռուստանընկերության բրենդը, թե´ հաղորդումը։
Մեծ հույս ունենք, որ մեկ օր ավարտվի այս մղձավանջը, և հեռուստաընկերությունը ավելի պատասխանատու կերպով կվերաբերվի այն բոլոր հաղորդումներին, որոնց գլխագրում գրված է՝ «Շանթ հեռուսաընկերությունը ներկայացնում է»:
Նշենք նաև, որ այս կարծիքը կիսում են նաև հեռուստադիտողները, ովքեր բողոքում են անորակ արտադրանքից»: