a1plus.am-ի փոխանցմամբ` Մաշտոցի պողոտայում հեղափոխության փորձ կատարած, նոյեմբերի 5-ից անազատության մեջ գտնվող «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանն այսօր արժանացել է Դոն Կիխոտ հիմնադրամի ասպետի կոչմանը։
«Հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը Շանթ Հարությունյանին գնահատում է որպես իսկական հերոս, մեր ժամանակների Դոն Կիխոտ։ Նրա արարքը հանուն ազատության, արդարության, մարդկային արժանապատվության, ժամանակակից դեւերի եւ երկոտանի հողմաղացների դեմ ելած անձնուրաց, մաքուր մարդու հոգու ճիչն է»,- պատվոգիրը տալուց առաջ նշել է հիմնադրամի հիմնադիր Վարդան Վարդանյանը։
Շանթ Հարությունյանի տղան կարեւորել է այս մրցանակը՝ այն համարելով բոլոր քաղբանտարկյալների մրցանակը. «Հուսով եմ, որ բոլորը շուտով ազատ կարձակվեն, եւ կիրականացվի իրենց ազատ- անկախ Հայաստան տեսնելու ցանկությունը»։
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում