ԱՊԼ-ի 32-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվել էր «Սանդերլենդին»: Հանդիպման 46-րդ րոպեին հաշիվը կրկնապատկել է Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը:
78-րդ րոպեին Մխիթարյանը փոխարինվել է՝ խաղադաշտում տեղը զիջելով Անտոնի Մարսիալին:
Ավելացնենք, որ հանդիպումը ավարտվել է «Մանչեսթեր Յունայթեդի» հաղթանակով՝ 3-0 հաշվով: Գոլերը՝ Իբրահիմովիչ 30, Մխիթարյան 46, Ռեշֆորդ 89
Մոուրինյուի գլխավորած թիմը 57 միավորով 5-րդ հորիզոնականում է: