Չեմ պատրաստվում դատավոր դառնալ հուշարձանների խնդիրներով զբաղվող Սամվել Կարապետյանին, չեմ կամենում ընդդիմանալ Գարեգին Բ Վեհափառի հարցում նրա հնչեցրած գնահատականներին, որովհետև շատ բան չգիտեմ, շատ բան ինձ համար չափազանց գրոտեսկացված է թվում: Սակայն ուղղակի զարմանում եմ, որ հուշարձանագետը հարձակում է գործում Հայաստանյայց եկեղեցու մեծագույն գործիչներից մեկի՝ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջինի վրա՝ այնքան անբարո ստերով ջանալով նսեմացնել նրան... Մայրավանքի պարիսպ չի կառուցվել, այլ ընդամենը վերանորոգվել է: Ես քանիցս եղել եմ Վեհարանում, երբեք հուշարձանագետի «պատկերած» նկարը չեմ տեսել... Իսկ ինչ վերաբերում է «ահարկու ու չար» կաթողիկոսի կերպար ստեղծելուն, ապա ասեմ, որ Սամվել Կարապետյանն իր պլեբեյական դաստիարակությամբ դեռ շատ պիտի կամենա ունենալ այն դաստիարակությունն ու բարեկրթությունը, որն ունի Արամ Առաջինը: Բարձր կարգի մտավորական, չափազանց ուսյալ, ուշագրավ հայեցակարգեր առաջադրող ինչպես աստվածաբանության, այնպես էլ կրոնական և աշխարհիկ փիլիսոփայության մեջ, Մեծագույն հայ գործիչ, ում ջանքերով է նաև գոյատևում ու հայ մնում Սփյուռքը...Առավել օբյեկտիվ, քան որևէ մեկը, քանզի նա խիզախություն և համարձակություն ունեցավ Հայաստանում և հայ իշխանավորների ներկայությամբ խոսել մեր մեծագույն բացթողումների և սխալների մասին... Այսքանն իմանալով, ինչպե՞ս կարելի է նշավակել մի հզոր անհատականության, ով մեր նորոգ պատմության կերտողներից մեկն է, ով լծված է ազգային արժեքների պահպանմանը... Տարիներ առաջ Գևորգ Կարապետյան անուն-ազգանունով մի միջակ բանաստեղծ և չստացված թատերագիր ու բեմադրիչ հոդված էր գրել ընդդեմ Խորեն Աբրահամյանի և ինձ, զոռ տալով հիվանդոտ երևակայությունը՝ հայտարարել էր, թե Խորեն Աբրահամյանն ու ես, մեղա՜, մեղա՜, Թատերական գործիչների միության փողերով Ֆրանսիայում և Իտալիայում դղյակներ ենք գնել... Հիմա չէի ուզենա, որ Սամվել Կարապետյանի և այդ Գևորգ Կարապետյանի մեջ ընդհանրություններ տեսնեի... Լավ ու ազգային գործ կատարող սամվելն իրավունք չունի ամբաստանելու ԱՐԱՄ ԱՌԱՋԻՆԻՆ... Գոնե անհարմարության զգացում ունենա...
Լևոն Մութաֆյանի գրառումը
Ֆեյսբուք