«Տաշիր» ընկերության հիմնադիր Սամվել Կարապետյանը ընտրվել է Մոսկվայի «Արարատ» ֆուտբոլային ակումբի նախագահ: Այդ մասին տեղեկացնում է ռուսական ակումբի մամուլի ծառայությունը:
Ակումբի փոխնախագահի պաշտոնը ստանձնել է Երեւանի «Արարատի» նախկին ֆուտբոլիստ Պողոս Գալստյանը: Թիմի սպորտային տնօրեն է նշանակվել Արտյոմ Խաչատուրյանը:
Հիշեցնենք, որ Մոսկվայի «Արարատը» 17 տուրից հետո զբաղեցնում է Ռուսաստանի երկրորդ դիվիզիոնի առաջնության կենտրոնական գոտու մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականը: