▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սամվել Բալասանյանը «քցել է» Մարտուն Գրիգորյանին․«Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Մամուլում տարածված տեղեկությունների համաձայն՝ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգոյանը, որը նախորդ տարվա փետրվարյան հայտնի դեպքերից հետո լքել էր ԲՀԿ-ական շարքերը, հայտնվել է փակուղում: Ըստ նույն աղբյուրների՝ Մ. Գրիգորյանը չառաջադրվելով որպես Գյումրիի քաղաքապետի թեկնածու՝ համաձայնության էր եկել վերընտրված քաղաքապետ Սամվել Բալասանյանի հետ, որպեսզի նա իրեն պաշտպանի այս տարվա ապրիլին՝ որպես պատգամավորի թեկնածու:

Բայց արի ու տես, որ պայմանավորվածությունը մնացել է կես ճանապարհին, ու Ս. Բալասանյանը որոշել է խորհրդարանական ընտրություններին ոչ թե այլոց լավություն անել, այլ դեպի Ազգային ժողով առաջ տանել հարազատ որդուն՝ Խաչիկ Բալասանյանին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին