Գյումրիի քաղաքապետ, մի քանի կուսակցության անուն ճակատին գրած ու մաքրած Սամվել Բալասանյանը, պարզվում է, քաղաքապետարանը դարձրել է սեփական օբյեկտ, որտեղ աշխատակիցների է ընդունում միայն հայտնի ԽԾԲ-ի սկզբունքով: Այս մասին գրում է «Իրատես de facto» թերթը եւ հավելում. «Գյումրիի մեր աղբյուրները փոխանցել են քաղաքապետարանում աշխատողների ցուցակը, ովքեր այս կամ այն առնչությունն ունեն Սամվել Բալասանյանի հետ: Բալասանյանի կադրային բանկն ունի ուշագրավ «աշխարհագրություն»: Այսպես. Գյումրիի փոխքաղաքապետ Ռուբեն Սանոյանը Բալասանյանի փեսան է` քրոջ ամուսինը, մյուս փոխքաղաքապետը` Գուրգեն Մալխասյանը, դատավոր ընկերոջ` Ապերի որդին է: Գյումրեցիներն այս փոխքաղաքապետին են վերագրում նաեւ ընտրական շրջանում Բալասանյանի հրահանգով քվեների ապահովումը: Մինչ վերջերս նա Բալասանյանի «սեփականաշնորհած» թիվ 35 ընտրատարածքի հանձնաժողովի «մշտական» նախագահն էր: Այս փոխքաղաքապետի մասին այլ ուշագրավ դրվագ եւս հաղորդում է մեր աղբյուրը: Նրա վարորդն իր իսկ որդին է, ում փոխքաղաքապետ «պապան» բանակից «փախցրել» է 10000 դոլարով: Քաղաքապետի խորհրդականը երեւանցի Արարատ Բալաբեկյանն է, ում մոտ, ըստ նույն աղբյուրի, Բալասանյանը քաղաքապետ է աշխատում: Բալաբեկյանը քաղաքապետի որդու` Միսակի ընկերն է: Ի դեպ, այս խորհրդականն այնքան էլ լավ խորհուրդներ չի տալիս Բալասանյանին, քանի որ վերջերս նրա «հեղինակավոր» խորհրդով մշակված Գյումրու բյուջեի նախագիծը որակվել է «անգրագետ կուրսային աշխատանք» ու հետ է վերադարձվել լրամշակման: Բալասանյանը մանկության ընկերոջը` Հակոբ Սարգսյանին, եւս անգործ չի թողել: Նա քաղաքապետի օգնականն է, ում եղբայրը Բալասանյանին պատկանող «Պոլոզ Մուկուչ» ռեստորանի տնօրենն է եւ քաղաքապետի հորեղբոր աղջկա ամուսինը: Ի դեպ, վերջինիս դստերը եւս քաղաքապետարանում աշխատանք է տրվել` աշխատանքի կառավարման բաժնում...»,- գրում է «Իրատես de facto»-ն: Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` թերթի այսօրվա համարում
Գյումրու գարեջրի սեփական գործարանից, ինչպես գյումրեցիներն են կատակում` «հենակետային վարժարանից», Բալասանյանը քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար է բերել Ռոբերտ Ասատրյանին:
Սամվել Բալասանյանը քաղաքապետարանը դարձրել է սեփական օբյեկտ. «Իրատես de facto»
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet