Երեկ Գյումրիի ավագանու նիստը ընդմիջվել է, քանի որ նիստերի սրահ է մտել «Հայաստանի ձայն» նախագծի հաղթող Մաշա Մնջոյանը, ով գյումրեցի է: Այս մասին գրում է «Հրապարակ» թերթը և հավելում. Քաղաքապետ Սամվել Բալասանյանը նրան պարգեւատրել է` հանձնելով իր երկու ամսվա աշխատավարձը եւ պատվոգիր: «Երբ ես գնում «Նովայա վալնա» մրցույթին, դուխով գնում ես ու հաղթում: Քեզ բալետ անողները շատ կլինեն, մենք բոլորս քեզ բալետ անող ենք»,-ասել է երգի սիրահար քաղաքապետը:
Սամվել Բալասանյանը Մաշա Մնջոյանին «դուխ» է տվել
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet