Արցախի պաշտպանության բանակի հիմնադիր, ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանն այսօր վերադարձել է Հայաստան: Վերջին շրջանում նա գտնվում էր Մոսկվայում:
Արցախի այս հերոսի անունից ադրբեջանցիների մարմնով սարսուռ է անցնում: Այս մարդն իր լրջագույն ռազմական գիտելիքներից և տակտիկական հոտառությունից բացի ահռելի հոգեբանական ազդեցություն ունի թշնամու վրա: Այնտեղ նրա անվան հետ լեգենդներ են հյուսված:
Մինչև 1992թ․ օգոստոսի 4-ը, երբ պաշտպանության բանակի հրամանատարը դեռ Բաբայանը չէր, Ադրբեջանին էին հանձնվել Շահումյանի շրջանը, Մարտակերտի շրջանի 80 տոկոսը, Ասկերանի շրջանի 9 գյուղ, Հադրութի շրջանի 18 գյուղ, իսկ թշնամին հանգրվանել էր Մարտունի քաղաքի մատույցներում։ Փաստացի, հանձնված էր նախկին ԼՂԻՄ-ի 47 տոկոսը։ Երբ Բաբայանն իր վրա է վերցնում պատերազմի հրամանատարությունը, նրան 6 ամսվա ընթացքում հաջողվում է պարտիզանական-ֆիդայական ջոկատներից կանոնավոր բանակ ստեղել, որն այլևս որևէ տեղ չէր կանգնելու և ազգը բերելու էր հաղթանակի։
Բաբայանի օրոք փոխվեց զինվորի հոգեբանությունը՝ արձանագրված պարտություններից դեպի հաղթանակի անխուսափելիություն։ Պարտված զորքին հաղթանակի տանելը լրջագույն հմտություններ է պահանջում։
Սամվել Բաբայանի փորձն ու հմտությունները անգնահատելի դեր կարող են ունենալ նաև այսօր:
Հիշեցնենք, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի անկախությունը ամենաբարձր մակարդակով բազմակի ճանաչել է միայն Սամվել Բաբայանին ուղղված նամակներում: Այս մասին «Սամվել Բաբայան. վերադարձ» քաղաքացիական նախաձեռնությունը տեսանյութ էր պատրաստել.