▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սամվել Բաբայանին ազատ կարձակեն միայն մի դեպքում.«Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «2000թ․ մարտի 22-ին Սամվել Բաբայանի կողմից ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի դեմ կազմակերպված մահափորձից հետո նրանց անձնական սառը հարաբերություններում ոչինչ չի փոխվել։ Սամվել Բաբայանի քրեական գործից տեղյակ շրջանակները մեզ տեղեկացրին, թե չի բացառվում, որ Սամվել Բաբայանի հնարավոր թիրախներից մեկը, ի շարս այլ բարձրաստիճան պաշտոնյաների, Հայաստանում բնակվող Արկադի Ղուկասյանն է եղել։ 

Մեր աղբյուրը չէր բացառում, որ Սամվել Բաբայանը կարող է որպես առեւտրի առարկա ծառայել Սերժ Սարգսյանի եւ Սեյրան Օհանյանի միջեւ։ 
Եթե Սեյրան Օհանյանը հրաժարվի հետընտրական լարումներ հրահրելուց, Սերժ Սարգսյանը պատրաստ կլինի մի քանի ամսից Սամվել Բաբայանին ազատ արձակել՝ պայմանով, որ վերջինս լքի երկրի տարածքը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին