▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սամվել Ալեքսանյանն իրեն «քցված» է զգում և դժգոհում է պետական պաշտոնյաներից. «ՀԺ»

«Հայկական ժամանակի» տեղեկություններով, Սամվել Ալեքսանյանը՝ Լֆիկ Սամոն իր շրջապատում դժգոհել է, որ պետական որոշ պաշտոնյաներ Փակ շուկայի թեմայով քննադատական ելույթներ են ունենում։ Դա Ալեքսանյանի համար անակնկալ է եղել, գրում է թերթը եւ հավելում. «Ըստ մեր աղբյուրների, բոլոր «նշանակալի» քայլերը, այդ թվում նաեւ Փակ շուկայի արմատական վերափոխումը, նա իրականացրել է «ամենավերեւների հետ ճշտվելուց» հետո։ «ճշտվելը» նա սկսել է շուկայի կամարները քանդելուց առաջ։ Նրան եւ նախագահականից, եւ քաղաքապետարանից «դաբրո» են տվել, ասելով՝ «Դու արա, հետո կօրինականացնենք»։ Թերեւս հենց դա է պատճառը, որ որոշակի վտանգ զգալով՝ Լֆիկ Սամոն մոբիլիզացրել ՝ իր ազդեցության տակ գտնվող հաստավզերի ու ճղճղան կանանց հայտնի «կոնտինգետին», որը այս օրերին ի պաշտպանություն Փակ շուկայի աղճատման միտինգներ է անում ու հարձակվում հուշարձան շենքի վերականգնումը պահանջող ակտիվիստների վրա...»,- գրում է «Հայկական ժամանակը»:

 

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին