▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սամվել Ալեքսանյանն Արեշի (Էրեբունու) շուկան էլ է գնել. «ՀԺ»

«ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը գնել է Արեշի (Էրեբունու) շուկան և այնտեղ հերթական «Երևան սիթի» սուպերմարկետն է բացելու։ Իսկ առևտրականներին տարածքն ազատելու համար մինչև դեկտեմբերի 31-ը ժամանակ է տրվել։

 

Արեշի շուկայի տարածքում առևտրով են զբաղվում իրենց ստացած բերքը իրացնող տասնյակ գյուղացիներ, մանրավաճառներ, խանութպաններ։ Անհայտ է, թե ինչով են զբաղվելու առևտրականները 2014թ. հունվարից սկսած։ Փոխարենը Ալեքսանյանին պատկանող «Երևան սիթի» սոպերմարկետների թիվը կհասնի 9-ի՝ չհաշված «Փակ շուկան» և «Գուրմանը»։ Այս անգամ օլիգարխ պատգամավորն իր բիզնեսն ընդլայնում է քրտինքով գոյատևող գյուղացիների ու մանրավաճառների հաշվին»,–գրում է թերթը։

 

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին