«Արտահերթ նստաշրջանին պարտաճանաչ մասնակցող Սամվել Ալեքսանյանին հարցրինք՝ Իրաքի՞ց եք վերադարձել: «Չէ, Թուրքիա ու Պարսկաստան էի գնացել»: Ինչո՞ւ: «Դեսպան էի «գնացել», ինչ սուտ բան ասեք՝ գրում եք, սխալ եք գրել, որ գնալու եմ Իրաք դեսպան, գրեք, որ չեմ գնալու»:
«Գնացեք՝ ինչ ուզում եք գրեք, ես չեմ խոսում»: Չե՞ն թողնում էլի ԱՄՆ գնաք, դրա համա՞ր: «Չեմ ջղայնանալու, ինչ ուզում եք, խոսեք, չեմ ջղայնանալու»: Գնո՞ւմ եք Ամերիկա: «Հա՜, էն օրն են վիզաս խփել»: Գնում եք Ամերիկա, որ ի՞նչ անեք: «Ես լրագրողների հետ չեմ խոսում»»,–գրում է թերթը։
Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Հրապարակ» թերթի այսօրվա համարում