Այսօր ԱԺ-ում իր ելույթի ժամանակ Նիկոլ Փաշինյան անդրադարձել է շաքարավազի շուկայում տիրող իրավիճակին` նշելով, որ փորձ է արվում հասկանալ, թե ինչ է իրենից ներկայացնում Ախուրյանի շաքարի գործարանը, որը պատկանում է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանին.
«ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանին պատկանող Ախուրյանի շաքարավազի գործարանն իրո՞ք շաքարավազ արտադրող հզորություն է, թե բուտաֆորիա՝ պատրաստի շաքարավազը մի դռնով որպես հումք մտցնելու, մյուս դռնից` որպես պատրաստի արտադրանք հանելու և այսպիսով տասնյակ միլիոնավոր դոլարների մաքսատուրքերից խուսափելու համար»: