«Հրապարակ» թերթը գրում է. «Սամվել Ալեքսանյանի եղբորորդու՝ Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Արտակ Ալեքսանյանի հրահանգով աշխատանքից հետո համայնքի մանկապարտեզների դաստիարակները տնետուն են շրջում ու ցուցակագրում ՀՀԿ-ի ընտրողներին։
Մանկապարտեզներից մեկի տնօրենը տրտնջացող աշխատակիցներին տեղեկացրել է, որ հրահանգը խիստ է․ «Անպայման պետք է թիվ ներկայացնենք, այլապես կազատվեմ աշխատանքից»։ Նշենք, որ մարզերում եւս նման «ստուգողական» ցուցակագրումներ են իրականացվում, օրինակ՝ Չարենցավան քաղաքից ենք նման ահազանգ ստացել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում