▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սամվել Ալեքսանյանի եղբորորդի «Մաֆն» զավեշտալի «հայտնագործություն» է արել.«Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Ավագանու ընտրությունների քարոզարշավին նկատելիորեն ակտիվ է ՀՀԿ-ական գործարար-պատգամավոր Սամվել Ալեքսանյանի եղբորորդին՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի երիտասարդ ղեկավար Արտակ Ալեքսանյանը (մականունը՝ Մաֆ)։

Օրեր առաջ նա իր հռետորական շնորհքն է ցուցադրել՝ հայտարարելով, որ ընտրությունները համեմատություն են անցյալի եւ ներկայի միջեւ։   Իսկ օրերս էլ մեկ այլ «գեղեցիկ» ճառ է արտասանել, որից հասկացվել է, որ թաղապետը «սիմպոզիում» բառի նոր նշանակություն է հայտնագործել։  

Նա ասել է. «Երեւանի քաղաքապետարանի ու ՄԱԿ-ի համատեղ աշխատանքների արդյունքում բարեկարգվեց Մալաթիայի պուրակ-այգին, որտեղ զարդարվեց գեղեցիկ սիմպոզիումներով»։ Հավանաբար, նկատի է ունեցել կոմպոզիցիաները»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին