«Հրապարակը» գրում է, որ գործարար, ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը որոշել է անակնկալ մատուցել իր դստեր համադասարանցիներին՝ Երեւանի թիվ 114 դպրոցի շրջանավարտներին, եւ հոգացել է ամբողջ դասարանի ավարտական երեկոյի ծախսը: «Սակայն 16-17 տարեկան պատանիները, պարզվել է, ավելի թասիբով են, քան մեծահասակները: Նրանք ծանր են տարել այս շռայլությունը՝ համարելով դա վիրավորական իրենց եւ իրենց ծնողների համար: Նրանց ընտանիքներում լուրջ քննարկումներ են գնացել, եւ ծնողները դժվարությամբ են հանդարտեցրել երեխաներին»:
Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Հրապարակ» թերթի այսօրվա համարում