▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սամվել Ալեքսանյանը կարող է նոր մականուն ձեռք բերել՝ «լավաշ Սամո»․«Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Կրկին պատգամավոր դարձած Սամվել Ալեքսանյանը կարող է նոր մականուն ձեռք բերել, որն ավելի բարեհունչ է՝ «լավաշ Սամո»: Դեռ քարոզարշավի ընթացքում ընտրողների հետ հանդիպումների ժամանակ Ալեքսանյանն իր՝ «ինձ ընտրեք՝ չեք փոշմանի» «ֆիրմեննի» լոզունգը հնչեցնելուց բացի խոստացել է խոշորացված ընտրատարածքում, մասնավորապես Չարբախում, եթե շատ ձայներ հավաքի, լավաշի անվճար կետ կբացի:

Չարբախցիներից մեկը, որը պատմեց այս մասին, ասաց. «Լավաշ, ոնց լինի, կկարողանանք առնել, ավելի լավ է թող ձրի քաբաբ-խորովածի կետ բացի»:

Բայց բանը միայն խոստումներով չի ավարտվել, թիվ 3 ընտրատարածքում մի ամբողջ բանակ է աշխատել Ալեքսանյանի համար: «Ձայն բերողները» յուրաքանչյուր ձայնի համար 2 հազար դրամ են ստացել, բայց «խոստումների» քանակն այնքան մեծ է եղել, որ ինչ-որ պահից «կամավորականներին» ասել են՝ եղած ձայներն էլ հերիք են, որ Ալեքսանյանը կրկին պատգամավոր դառնա, ու հրաժարվել են վճարել 2 հազարական դրամները: Հիմա «քցվածներից» ոմանք բողոքելով ման են գալիս»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին