«Հրապարակը» գրում է, որ չնայած ուրբաթ օրը ԱԺ-ում տեղի ունեցած քաշքշոցն ու ծեծկռտուքը գեներալ Մանվել Գրիգորյանի օգնականի եւ ԱԺ պաշտպանության, ներքին գործերի, ազգային անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանի օգնականի միջեւ Սամվել Ալեքսանյանը շաբաթ օրն արդեն հարթել էր` կառուցողական «զրույց ունենալով» կողմերի հետ, հորդորելով չմոռանալ, որ Կորյունը «Կորյուն չէ, այլ իմ փեսան է, ի՞նչ իմաստ ուներ ըտենց ղալմաղալ անելը», այնուհանդերձ, երեկ գեներալների ԱԺ սենյակում այդ առիթով դեռ մեծ ելումուտ էր: Հիշեցնենք, միջադեպի առիթը ուրբաթ օրը Կորյուն Նահապետյանի ղեկավարած հանձնաժողովի ընթացքում ծագած վեճն էր. Նահապետյանը գտել էր, որ պատգամավորների օգնականները չպետք է նստեն ընդհանուր սեղանի մոտ, այլ` «պատի տակ», ինչն էլ վեճի տեղիք էր տվել սեղանի շուրջ նստած գեներալ Մանվելի օգնականի եւ նրան այնտեղից հանելու, ինքն այնտեղ նստելու պատրաստ Կորյուն Նահապետյանի օգնականի միջեւ, որն էլ նիստից հետո վերածվել էր ծեծկռտուքի նախ օգնականների միջեւ, որին նաեւ միջամտել է Կորյուն Նահապետյանը: Մեր հարցմանն ի պատասխան` կողմերը երեկ պնդում էին, թե ոչ մի բան էլ չի եղել, պարզապես «մի թեթեւ իրար չենք հասկացել»:
Սամվել Ալեքսանյանը հարթել է ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքը
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet