«ԵԿՄ 10-րդ համագումարից հետո պատասխանելով լրագրողների հարցերին՝ գեներալ Մանվել Գրիգորյանն ասել է, որ օլիգարխ Սամվել Ալեքսանյանը 5-րդ բրիգադի սպա է եղել և ծառայել է այնտեղ, երբ ինքը բրիգադի հրամանատարն էր: Գրում է «Հայկական ժամանակ»-ը և հավելում.
«Սամվել Ալեքսանյանը 5-րդ բրիգադայի սպայա Էղե: Ծառայել ա 5-րդ բրիգադայում, երբ ես էնտեղ հրամանատար եմ եղել: Ալեքսանյանը արդեն մոտ մի 15- 20 տարվա ԵԿՄ անդամ ա: Ինքը էսօր երկրի համար, ճիշտ ա, օլիգարխ ա, հետևից ինչ ասես կարանք ասենք, ուշունց էլ կարանք տանք, բայց խի օլիգարխները էս երկրի անդամ չե՞ն»,-ասել է գեներալը պատասխանելով հարցին, թե ինչու է Ալեքսանյանն ընդգրկվել ԵԿՄ վարչության կազմ»:
Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում: