▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սահմանը հատած զինծառայողի մոտ հոգեկան շեղումներ են նկատվել

Newsbook.am-ը գրում է, որ ԼՂՀ Մարտունու շրջանի Բերդաշենի գյուղապետ Գարիկ Սարգսյանը տեղեկացրել է այն մասին, որ սահմանը հատած և Ադրբեջանի տարածքում հայտնված պայմանագրային զինծառայող Անդրանիկ Գրիգորյանի մոտ վերջին շրջանում հոգեկան շեղումներ են նկատվել։

«Նրա մոտ ծառայակից ընկերները տարօրինակություններ են նկատել, բայց չեն պատկերացրել, որ դրանք այդքան հեռուն կարող գնալ։ Իմացել են, թե կատակ է անում, բայց դե, ինքն էլ անցել-գնացել է, չգիտենք, թե ինչու»,- ասել նա և հավելել, որ Անդրանիկ Գրիգորյանը շատ նորմալ երիտասարդ է եղել, դպրոցն ավարտելուց, երկու տարի բանակում ծառայելուց հետո համալրել է բանակի շարքերը՝ որպես պայմանագրային զինծառող։ Բերդաշենի գյուղապետի տեղեկացմամբ՝ պայմանագրային զինծառայողի ընտանիքն ապրում է նորմալ սոցիալական պայմաններում: «Իրենք իրենցով «յոլա» գնացող մարդիկ են։ Գյուղացիները տեղի ունեցածի կապակցությամբ շոկի մեջ են, չեն պատկարեցնում, թե ինչպես կարող էր նման բան պատահել»,- ընդգծել է նա:


Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին