▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Սահմանադրության մի կետը հերիք ա, որ ժողովուրդը էդ Սահմանադրությանը «այո» ասի». Սուրիկ Խաչատրյան.168.am

 

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը կարծում է, թե սյունեցիները կողմ են սահմանադրական փոփոխություններին:  «Սահմանադրության մի կետը հերիք ա, որ ժողովուրդը էդ Սահմանադրությանը «այո» ասի, որ ժողովրդի կողմից էլ նախագահական ընտրություններ չի լինելու: Բոլոր ընտրությունները 96 թվականից հետո, ի վերջո, սաղս տեեսել ենք՝ ինչի է վերածվում՝ ազգամիջյան պատերազմի: Դա չի լինելու, դրա համար էլ կողմ են»,- ԱԺ-ում լրագրողներին հայտարարեց Ս.Խաչատրյանը:
Ըստ նրա՝ բացի լրագրողներից, ոչ մեկը չի կեղծելու հանրաքվեն: Ս.Խաչատրյանը նշեց, որ մասնակցելու է քարոզչությանը և ամենաբարձր ցուցանիշները Սյունիքում է ապահովվելու, նաև իր անձի շնորհիվ: Հարցին, թե քանի՞ տոկոս է «խփելու» կամ ինչքա՞ն են հանձնարարել, Ս.Խաչատրյանը հակադարձ հարցով պատասխանեց. «Քեզ քանի՞ տոկոս է պետք: Ինձ ոչ մեկը նման հանձնարարություն չի տալիս, ես ինքս եմ որոշում»:
Ս.Խաչատրյանը հորդորեց հարցեր այլևս չտալ, քանի որ ինքը թոռնիկ է ունեցել. «Բոլորիդ տանեմ պատիվ տամ, էդ հարցերը վերջացրեք, տանեմ պատիվ տամ»:
Սակայն լրագրողների շարունակվող հարցերին ի պատասխան նկատեց, թե իր համար գլխացավանքը լրագրողներն են. «Լրագրողները համոզվել են, որ Սյունիքում ընտրակեղծիքներ չի լինում: Անցած տարի հունիսի 20-ին 60-70 հոգով ներկա էիք, մի հատ կեղծիք տեսա՞ք»: Իսկ թե ո՞րն է բարձր տոկոսների գաղտնիքը Սյունիքում, մարզպետը հայտարարեց. «Ես ժողովրդի հետ սուտ չեմ խոսում, փոխադարձ վստահություն կա»:
Ըստ նրա՝ «այո»-ն շատ բան կփոխի մարդկանց կյանքում. «Գոնե երիտասարդները պետք է գոհ լինեն, ռեժիմի փոփոխություն է կատարվում: Իշխանները հո հավերժ չե՞ն, հա էլ լինելու է իշխանափոխություն: Լսի, կոմունիստներից ուժեղ ռեժիմ չկար, բայց փոխվեց, չէ՞: ՀՀՇ-ն փոխվեց»:

168.am-ը գրում է.Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը կարծում է, թե սյունեցիները կողմ են սահմանադրական փոփոխություններին:  «Սահմանադրության մի կետը հերիք ա, որ ժողովուրդը էդ Սահմանադրությանը «այո» ասի, որ ժողովրդի կողմից էլ նախագահական ընտրություններ չի լինելու: Բոլոր ընտրությունները 96 թվականից հետո, ի վերջո, սաղս տեեսել ենք՝ ինչի է վերածվում՝ ազգամիջյան պատերազմի: Դա չի լինելու, դրա համար էլ կողմ են»,- ԱԺ-ում լրագրողներին հայտարարեց Ս.Խաչատրյանը:

Ըստ նրա՝ բացի լրագրողներից, ոչ մեկը չի կեղծելու հանրաքվեն: Ս.Խաչատրյանը նշեց, որ մասնակցելու է քարոզչությանը և ամենաբարձր ցուցանիշները Սյունիքում է ապահովվելու, նաև իր անձի շնորհիվ: Հարցին, թե քանի՞ տոկոս է «խփելու» կամ ինչքա՞ն են հանձնարարել, Ս.Խաչատրյանը հակադարձ հարցով պատասխանեց. «Քեզ քանի՞ տոկոս է պետք: Ինձ ոչ մեկը նման հանձնարարություն չի տալիս, ես ինքս եմ որոշում»:

Ս.Խաչատրյանը հորդորեց հարցեր այլևս չտալ, քանի որ ինքը թոռնիկ է ունեցել. «Բոլորիդ տանեմ պատիվ տամ, էդ հարցերը վերջացրեք, տանեմ պատիվ տամ»:

Սակայն լրագրողների շարունակվող հարցերին ի պատասխան նկատեց, թե իր համար գլխացավանքը լրագրողներն են. «Լրագրողները համոզվել են, որ Սյունիքում ընտրակեղծիքներ չի լինում: Անցած տարի հունիսի 20-ին 60-70 հոգով ներկա էիք, մի հատ կեղծիք տեսա՞ք»: Իսկ թե ո՞րն է բարձր տոկոսների գաղտնիքը Սյունիքում, մարզպետը հայտարարեց. «Ես ժողովրդի հետ սուտ չեմ խոսում, փոխադարձ վստահություն կա»:

Ըստ նրա՝ «այո»-ն շատ բան կփոխի մարդկանց կյանքում. «Գոնե երիտասարդները պետք է գոհ լինեն, ռեժիմի փոփոխություն է կատարվում: Իշխանները հո հավերժ չե՞ն, հա էլ լինելու է իշխանափոխություն: Լսի, կոմունիստներից ուժեղ ռեժիմ չկար, բայց փոխվեց, չէ՞: ՀՀՇ-ն փոխվեց»:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին