Հայաստանի Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի կարգադրությամբ Արամ Վարդևանյանը նշանակվել է՝ ՍԴ Նախագահի խորհրդական: Արամ Վարդևանյանը գերազանցությամբ ավարտել է Հայ-Ռուսական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, իրավաբանական գիտությունների թեկնածու է, Փաստաբանների պալատի անդամ, նախկինում աշխատել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում, որպես՝ Իրավական վերլուծության վարչության պետ:
«Գրեթե 3 տարի աշխատել եմ Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում:
Պատիվ ունեմ նշելու, որ այդ տարիների ընթացքում մի շարք համակարգայինխնդիրներ վերհանվել և լուծվել են, մարդկանց խախտված իրավունքներվերականգնվել են, թերի օրենքներ լրամշակվել են իսկ մի քանիսըհակասահմանադրական են ճանաչվել:
Իմ անձնական որոշումն է եղել ուժերս փորձել այլ ոլորտում, ինձ հետ տանելով այս տարիների ընթացքում ձեռք բերած գիտելիքները և հմտությունները:
Օրերս Հայաստանի Սահմանադրական դատարանի նախագահի համապատասխան կարգադրությամբ, ինձ վստահվել է Սահմանադրական դատարանի նախագահի խորհրդականի պաշտոնը:
Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտին մաղթում եմ հայրենանվեր,արդյունավետ և հաղթանակներով լի աշխատանք:
Շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն մարդկանց ում հետ պատիվ եմունեցել աշխատել, մասնավորապես Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանին՝արդյունավետ աշխատանքի և ինձ ղեկավար պաշտոն վստահելու համար»,-գրել է Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան իր էջում: