▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սահակաշվիլին բյուջեի հաշվին մերկ կնոջ լուսանկար է գնել

 

Վրաստանում աղմուկ է  բարձրացրել. Լրագրողները պարզել են, որ Սահակաշվիլին կառավարության հաշվին երիտասարդացել է:  

«Գաղտնի» մակագրված փաստաթղթերից հայտնի է դարձել, որ Սահակաշվիլին 5993 ֆունտ  ստեռլինգ է վճարել մի ամերիկյան դերասանուհու մերկ լուսանկարի համար, 6 668 լարի էլ  վճարել է ամերիկյան գործարար Քրիստինա Բուսավային՝ «Ռեդիսոն» հյուրանոցում մնալու եւ նրա համար կոշիկներ գնելու նպատակով: Եվ այս ոչ բարեխիղճ ծախսումների գործով Վրաստանի գլխավոր դատախազությունը կարող է հարցաքննության կանչել Սահակաշվիլիին:

Փաստաթղթերի համաձայն Սահակաշվիլին Նյու Յորքի հիվանդանոցներից մեկում բոտեքսի երկու վիրահատության է ենթարկվել 2009 և 2011թթ.`  բյուջեից ծախսելով մոտ 12 հազար դոլար:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին