Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կարլովի սպանությունն անվանել է սադրանք, որի նպատակն է խաթարել ռուս-թուրքական հարաբերությունների կարգավորումը ու Սիրիայում խաղաղ գործըթնացը: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
Թուրքիայում ստորաբար սպանվեց ռուս դեսպանը: Տեղի ունեցածը հանցագործություն է, սադրանք՝ ուղղված ռուս-թուրքական հարաբերությունների և Սիրիայում խաղաղ գործընթացի խզմանը ևՍիրիայում խաղաղ գործընթացը ձախողելուն, որը ակտիվ առաջ են մղում Ռուսաստանը, Թուրքիան, Իրանն ու միջսիրիական հակամարտության կարգավորման հարցում շահագրգիռ մյուս պետությունները: Դրա պատասխանը կարող է միայն մեկ բան լինել՝ ահաբեկչության դեմ պայքարի ուժեղացումը։ Եվ ահաբեկիչները կզգան դա իրենց մաշկի վրա »,-հայտարարել է Պուտինը:
Պուտինը հանձնարարել է դիվանագետին հետմահու պետական պարգև շնորհել:
Հիշեցնենք, որ Կարլովի վրա կրակել է անհայտ անձն Անկարայի ժամանականից արվեստի ցուցասրահում, որտեղ այս օրերին անց էր կացվում «Ռուսաստանը թուրքերի աչքերով» խորագրով բաց ֆոտոցուցադրությունը: Մահափորձն իրականացնողը ցուցասրահ է ներխուժել և կրակել ՌԴ դեսպանի վրա այն պահին, երբ վերջինը ելույթ էր ունենում. ականատեսների վկայությամբ՝ հանցագործը բղավել է՝ «Հեռացեք»...