Ինֆորմացիան և տեսանյութերն այս հղումով թարմացվում են․ Հետևեք նաև Asekose.am-ի տելեգրամյան ալիքին
Շաբաթօրյա բոյկոտ․․․Մանուկ Սուքիասյան
8-րդ օրն է՝ քաղաքացիները բոյկոտում են հանրային տրանսպորտի ուղեվարձի թանկացումը։ Արաբկիր վարչական շրջանում բոյկոտի ակցիա է իրականացնում ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը։ Դիտեք նաև՝ |
Լրագրողներին ցույց տալով տրոլեյբուսի կոտրված ապակին՝ ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանն ասաց․ «Երեք անգամ թանկացած տրանսպորտ է, խնդրեմ։ Նկարեք կոտրված ապակին։ Նման տրոլեյբուսներ ունեցող երկիրը թանկացնելու տեղը պետք է էժանացնի։ Ո՞նց կարող է տրանսպորտի դիմապակին կոտրված լինել, դա ուղիղ ռիսկ է քաղաքացիների անվտանգության համար»։
***
Տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ ակցիաները շարունակվում են։ «Դժգոհ եմ, բայց ստիպված գնել եմ միասնական տոմսը, որովհետև աշխատում եմ երկու պետական հիմնարկում»,- ասաց քաղաքացիներից մեկը։ Հարցին՝ ստիպե՞լ են, պատասխանեց․ «Ոչ, ինքնուրույն եմ ձեռք բերել։ Օրական 4-5 անգամ օգտվում եմ տրանսպորտից, ինձ ձեռք է տալիս այս փաթեթը, բայց քանի որ ոչ բոլորին է դա հարմար, դրա համար դժգոհ եմ»։ |