▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շաբաթ օրը Հայաստանում մի բացառիկ բան տեղի ունեցավ, որի մասին չպատմեց ոչ մի մամուլ

Արմեն Հարեյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ 

Շաբաթ օրը Հայաստանում մի բացառիկ բան տեղի ունեցավ, որի մասին չպատմեց ոչ մի մամուլ: Այս օրը, Հայ Առաքելական Եկեղեցու Շիրակի Թեմի կազմակերպությամբ հազարավոր հայ Քրիստոնյա մարդիկ առավոտվա ցրտին ոտքի ելան ու 7 կիլոմետրանոց Խաչերթով քաղաքում վկայեցին մեր Տեր Հիսուս Քրիստոսին: Խաչերթը շատ կարևոր բան էր Քրիստոնյաների հոգևոր կյանքում: Այն միասնական աղոթք է ընթացքի մեջ: Փառք Աստծու այդ բոլոր մարդկանց համար: Փառք Աստծու, որ մեր ազգում մարդիկ արթնանում են հանուն Քրիստոսի: Եթե մեազնից ավելի շատ մարդիկ բռնեն ապաշխարության ուղին, ուրեմն մենք ճիշտ ճանապարհի վրա ենք և ուրեմն մենք մեր այս տառապանքից ճիշտ դասեր ենք քաղում Քրիստոսով ապաքինվելու համար:

- Ահա մի դրվագ Գյումրու անցյալ Շաբաթ օրվա բազմամարդ Խաչերթից:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին