ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը երեկ երեկոյան ֆեյսբուքյան իր նորաբաց էջում ամփոփել է համացանցային օգտատերերի գրառումները՝ բաժանելով դրանք երեք խմբի՝ աջակիցներ, քննադատողներ անիծողներ և հայհոյողներ:
«Շնորհակալություն իմ աջակիցներին, ձեր աջակցությունն ինձ ոգևորում է»:
Անդրադառնալով հայհոյանքներ ու անեծքներ գրողներին՝ Շարմազանովն ասել է.
«Ես երբեք հայհոյանքներին ու անեծքին չեմ պատասխանել, որովհետև դրանք պլինտուսից ցածր մեկնաբանություններ են: Ընդամենը ասեմ, որ իմ էջում բոլոր հայհոյանքները պետք է հանվեն, որովհետև սա զուգարանի պատ չի, սա պաշտոնական էջ է, որտեղ կլինեն քննադատություն, աջակցություն, բայց բոլորը կոռեկտության սահմաններում: Ֆեյքերին էլ ուզում եմ զգուշացնել, որ զգույշ, չվառվեք»:
Կարդացեք նաև՝ Չեմ կարող լռել. Էդուարդ Շարմազանովը գրանցվել է ֆեյսբուքում և տեսանյութ է հրապարակել
Էդուարդ Շարմազանովի բացառիկ զրույցը` սև ժապավենների, իրեն ատողների, դստեր նամակի մասին և ոչ միայն
Շարմազանովը՝ հիպոտեկով տուն գնելու,համեստ ապրուստի և քաղաքականությունում չկեղտոտվելու ձևի մասին...