Այսօր գործով գնացել էի «ԱՐԴՇԻՆԻՆՎԵՍՏԲԱՆԿ» ՓԲԸ-ի Շենգավիթի մասնաճյուղը
(Գարեգին Նժդեհի փող., 32 շենք), որը վերջերս է վերանորոգվել և «հարմարեցվել» հաշմանդամություն ունեցող անձանց պահանջներին:
Բայց, ավաղ, մատչելիություն ասելով ոմանք պատկերացնում են միայն թեքահարթակ և անգամ իրենց պատկերացրածը չեն կարողանում իրագործել ինչպես հարկն է: Կարող եք ինքներդ տեսնել թեքահարթակների «հարմարավետությունը» հետևյալ նկարներում:
Այստեղ առկա է ոչ միայն բարոյական իրավունքի ոտնահարում, այլև «Շենքերի և շինությունների մատչելիությունը բնակչության սակավաշարժուն խմբերի համար» շինարարական նորմերի հաստատաման մասին» ՀՀ քաղաքաշինության նախարարի 2006թ. նոյեմբերի 10-ի N 253-Ն հրամանի խախտում, որով մասնավորապես ասվում է՝ նոր և հիմնովին վերանորոգվող կառույցները պետք է հարմարեցված լինեն հաշմանդամություն ունեցող անձանց:
«ԷԽՈ» ՀԿ նախագահ` Սերյոժա Օհանջանյան