Օրեր առաջ Dj Vakcina –ն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել էր իր որդու առաջին լուսանկարը: Սակայն նրան զայրացրել էր այն փաստը, որ տարբեր լրատվամիջոցներ, առանց իրեն տեղյակ պահելու, վերցրել են նկարը և տեղադրել կայքերում: Այս փաստի հետ կապված Dj Vakcina-ն նույնիսկ գրառում է արել իր ֆեյսբուքյան էջում:
Asekose.am –ի թղթակիցը զրուցել է Dj Vakcina-ի հետ` փորձելով ստանալ որոշ մեկնաբանություններ:
« Ես ոչ մի թուլտվություն չեմ տվել ու արդեն ինձ շատ է անհանգստացնում այս ամեն ինչը: Ստացվում է, որ ես իրավունք չունեմ ունենալու իմ անձնական էջը: Ես համարում եմ, որ սա ինչ-որ չափով իրավունքների խախտում է : Ես թաքցնելու ոչ մի բան չունեմ, առանց այն էլ շատ բաց մարդ եմ, եթե այդպես չլիներ, անձնական էջումս ոչ նկար կտեղադրեի, ոչ գրառում կանեի, ինչպես շատերն են անում, և լրագրողների հետ էլ երբեք ոչ մի խնդիր չեմ ունեցել մինչ վերջերս, երբ նրանք ուղղակի գողացան իմ էջից նկարները: Սա ուղղակի նկար չէ, այլ իմ երեխայի նկարն է, որն ինձ համար սրբություն է»:
Asekose.am –ը ստացավ նաև Dj Vakcina-ի թուլտվությունը` տեղադրելու նրա գրառումը, որը իր խոսքերով նաև ինֆորմացիա կլինի մնացած բոլոր կայքերի համար.
«Ես մի բան հասկացա. Անհնար է մարդկային ձևով ժուռնալիստներին բացատրել, որ պետք չի գողի պես էջից նկարներ ու ստատուսներ քոփի անել ու ռեյտինգ բարձրացնել: Հասկացանք՝ հանրային մարդ եմ, մարդկանց հետաքրքրում է՝ ով է հայրը կամ ի՞նչ դեմք ունի երեխաս, բայց ամեն ինչ ձև ունի, շնորհք ու չափ ունի: Իմ գործունեության տարիների ընթացքում ոչ մի ժուռնալիստի չեմ մերժել նկար կամ ինֆորմացիա տրամադրել, ու բոլորդ էլ գիտեք, որ միշտ անկեղծ եմ, թաքցնելու ոչ մի բան չունեմ ու հպարտ եմ իմ ապրած ամեն վայրկյանի համար, այդ իսկ պատճառով խնդրում եմ այսուհետ ՄԱՐԴԿԱՅԻՆ ձևով դիմեք կամ գոնե զգուշացրեք! Զզվացրեցիք !»: