Ազգային Ժողովի այսօրվա նիստում իր ելույթով հանդես եկավ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:Վերջինս անդրադարձավ 1000-ական դրամներ բանակի համար հավաքելու որոշմանն ու դրա վերաբերյալ հասարակության արձագանքին:
«Այս նախագծի անվանումն է ՀՀ-ի պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին, բայց ընդհանրապես սա կապ չունի ոչ մեր պաշտպանության, ոչ էլ գաղափարի հետ: Սա օրենքի նախագիծ է մուրացկանության մասին: Սա է մեր ամբողջ հանրության ընկալումը: Եթե այստեղ խոսում են ազգային տուրքի մասին, ապա ազգային տուրքը չի կարող լինել բոլորի համար ընդամենը 1000 դրամ: Հայոց արքունիքի կանայք, երբ պետք էր լինում մեր հայրենիքը պաշտպանել, իրենց թանկարժեք զարդերը հանում էին ու դնում սեղանին: Մեր նորանշանակ նախարարի կինը մի քանի տարվա ընթացքում դարձել է միլիոնատեր: Այս տիկինը պետք է վճարի 1000 դրամ այնպես, ինչպես մեր բնակչության աղքատ մասը: Դուք ուզում եք ասել` սա ազգային տու՞րք է: Սա մուրացկանություն է: Հերիք է այսպիսի մոտեցումներով հանդես գաք»: