▲ Դեպի վեր

Շաբաթ, 08.03.2025 lang.iso lang.iso lang.iso

«Սա նշանակում է, որ այդ ճանապարհը քարտեզի վրա չէր նշվելու որպես Ադրբեջան»․ Լևոն Քոչարյան

ԱԺ ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Լրագրող Թաթուլ Հակոբյանը անդրադարձել է իմ վերջին գրառմանը Մեղրիի հետ կապված: Շնորհակալ եմ անդրադարձի համար, ինչպես նաև գրածներիս մեծ մասի հետ հրապարակային համաձայնություն հայտնելու համար: Այնուամենայնիվ պարոն Հակոբյանը անհամաձայնություն է հայտնել միայն 3-րդ կետի հետ կապված, նշելով, որ Հայաստանի տարածքը այդ մասում Արաքսի ափով 8 մետր կարճանում է (մոտավոր 35 հեկտար): Չգիտեմ, թե ինչ փաստաթղթի վրա հիմնվելով է պարոն Հակոբյանը նման բան ասում, սակայն կարող եմ միանշանակ ասել հետևյալը. 2001թ. ապրիլին, երբ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները ժամանել են Քի Վեսթ, համանախագահները նրանց են հանձնել կարգավորման փաթեթի վերջին տարբերակը: Այդ փաստաթղթում Ադրբեջանին տրվող սուվերեն անցումի (ճանապարհի) մասով գրվել է հետևյալը. ճանապարհի բոլոր հնարավոր տեղերում պետք է կառուցել էստակադաներ կամ թունելներ (երևի թե սրա կարիքը չէր էլ լինելու, ամեն դեպքում գրված էր), որպեսզի չխոչընդոտվի հայկական բնակավայրերի և կոմունիկացիաների բնականոն ընթացքը: Ինչպես նաև հատուկ գրված էր, որ տրվող ճանապարհի տակի ոչ հողը, ոչ ընդերքը, և ոչ էլ ճանապարհի վրայի օդային տարածքը Ադրբեջանին չեն անցնում: Ավելի պարզ ասած սա նշանակում է, որ այդ ճանապարհը քարտեզի վրա չէր նշվելու որպես Ադրբեջան»։

***

Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը` ստորև․ «Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը Ֆեյսբուքի իր էջում, անդրադառնալով Մեղրիի տարբերակին, 8 կետով փաստեր ու մեկնաբանություններ է թողել:
Հարգարժան պատգամավորի այդ 8 կետերից մեծ մասին հետ համաձայն եմ, քանի որ, իրավամբ, փաստեր են:
Սակայն համաձայն չեմ պարոն Քոչարյանի երրորդ կետի հետ, որով, պատգամավորի խոսքերով, Ադրբեջանին ընդամենը վերգետնյա ճանապարհ (էստակադա) էր տրամադրվելու Մեղրիով:
Ես կարող եմ պարոն Քոչարյանին ցույց տալ մի քանի փաստաթղթեր, ի դեպ, դրանք ինքն էլ կարող է ձեռք բերել ՀՀ ԱԳՆ-ից, որոնք ցույց են տալիս, որ բանակցային հետագա փուլերում՝ 2001-ին, Հայաստանը գնացել է էլ ավելի փոխզիջումների՝ համաձայնվելով, որ Հայաստանի տարածքը նեղանա 8 մետրով, ուղղակի մեջբերում ՝ Armenia’s territory would be shortened at 8 meters.
Բնական է, խոսքը վերաբերում է Արաքսի ափին:
Պարոն Քոչարյանի 8 կետերից 7-ի հետ հարյուր տոկոսով կամ գրեթե հարյուր տոկոսով համաձայն եմ»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին