▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սա միտումնավոր արված հայտարարություն էր.Փոստանջյանը՝ Պերմյակովի գործի մասին

Օրերս ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը  երախտագիտություն է հայտնել Ռուսաստանի իրավապահ մարմիններին և, մասնավորապես՝ դատախազությանը այս տարի հունվարին Գյումրիում կատարված անմարդկային հանցագործության հետաքննության կազմակերպման հարցերով Հայաստանի դատախազության հետ արդյունավետ փոխգործակցության համար: Սպանության մասով գործը Հայաստանի քննչական կոմիտեի վարույթ հանձնելու որոշումը և Հայաստանի համապատասխան ատյանի կողմից հետագա դատաքննությունը, ըստ Հանրապետության Նախագահի, անկասկած, արտացոլում է գործընկերության և եղբայրության ոգին և լիովին համապատասխանում է Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազայի կարգավիճակի մասին հայ-ռուսական համաձայնագրի դրույթներին:

«Մենք չգիտենք, թե ինչ փաստաթղթեր են փոխանցվելու և, հետո, առանց մեղադրյալի դատավարություն հնարավոր չէ անցկացնել: Քրեական հետապնդումն ո՞ւմ նկատմամբ իրականացնեն: Սա միտումնավոր, դիտավորյալ արված հայտարարություն էր, որը հանրությանն այս ամբողջ գործընթացից (Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ ցույց.Ա.Կ)  մոլորեցնելու, շեղելու փորձ էր կատարում: Այս պահի դրությամբ ՀՀ Սահմանադրությունը և այն միջազգային պայմանագրերը, որոնք ստորագրված են  և գործում են ՀՀ և  ՌԴ  միջև, կոպտորեն խախտված են: Իսկ այդ խախտումը վերացնելու համար պետք է գնան, ձերբակալեն Պերմյակովին, հանձնեն քրեակատարողական որևէ հիմնարկի»,-այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:

Պատգամավորի  խոսքով՝ մինչ օրս ոչ ոք չի տեսել Պերմյակովին, ու գնալ-ասել, որ դռան անցքից տեսել ու ճանաչել են նրան և, այն, թե գործի ընթացքը լուծում է ստանալու՝ խաբեբայություն է:

Անի Կարապետյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին