Սա իմ ամենակարևոր այցելությունն է, Ծիծեռնակաբերդ եմ գնալու.Հայաստանում է կարատեի աշխարհահռչակ վարպետը
Ճապոնական կարատեի ասոցացիայի հրավերով Հայաստանում է կարատեի աշխարհահռչակ վարպետ Մասաո Կավասոն, ով բացի սեմինարի մասնակցելուց կայցելի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու անմեղ զոհերի հիշատակին:
«Սա իմ 10-րդ, բայց ամենակարևոր այցելությունն է, Ծիծեռնակաբերդ եմ գնալու: Ցավոք, կատարվածի մասին շատ տեղեկություն չունեմ, բայց հուսով եմ, որ այլևս երբեք ցեղասպանություն չի լինի»,-խուսափելով քաղաքական հարցերից՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Մասաո Կավասոն:
Նա ցավով է նշում՝ այդպես էլ հայերեն բառեր չսովորեց, դժվարանում է: Հետաքրքրված է Արարատով.ամեն այցի ժամանակ ցանկանում է նկարել:
Մասաո Կավասոն ծնվել է 1945 թվականին Ճապոնիայում: Սկզբում զբաղվել է ձյուդոյով, սակայն 15 տարեկանում, երբ տեսնում է դրսում ներկայացվող կարատեի ցուցադրական ելույթները, որոշում է հմտանալ հենց կարատե մարզաձևում:
Նա պարապում է շաբաթը 6 օր:
Անի Կարապետյան
Ճապոնական կարատեի ասոցացիայի հրավերով Հայաստանում է սենսեյ Մասաո Կավասոն, ով բացի սեմինարի ամսնակցելուց կայցելի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու անմեղ զոհերի հիշատակին:
-Սա իմ 10-րդ, բայց ամենակարևոր այցելությունն է, Ծիծեռնակաբերդ եմ գնալու: Ցավոք, կատարվածի ամսին շատ տեղեկություն չունեմ, բայց հուսով եմ, որ այլևս երբեք ցեղասպանություն չի լինի,-խուսափելով քաղաքական հարցերից՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Մասաո Կավասոն, ով կարծում է, որ սպորտը միացնում է բոլորին ու պետք է առաջ նայել:
Նա ցավով է նշում՝ այդպես էլ հայերեն բառեր չսովորեց, դժվարանում է: Հետաքրքրված է Արարատով.ամեն այցի ժամանակ ցանկանում է նկարել:
Մասաո Կավասոն ծնվել է 1945 թվականին Ճապոնիայում: Սկզբում զբաղվել է ձյուդոյով, սակայն 15 տարեկանում, երբ տեսնում է դրսում ներկայացվող կարատեի ցուցադրական ելությթները, որոշում է հմտանալ հենց կարատե մարզաձևում: