Լրագրող Նաիրի Հոխիկյանը թելեգրամյան իր էջում գրում է. «Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ Ռուսաստանի Ստավրոպոլի շրջանում գազատարի խցանման հետևանքով Հայաստան մատակարարվող գազը ընդհատումներով է գալիս, ինչի պատճառով անջատվել է Հայաստանի գազալցակայանների գազը: Իմ կարծիքով, սա ավելի շուտ քաղաքական արձագանք է Ռուսաստանի կողմից Հայաստանի իշխանությունների հակառուսական քայլերին։ Մեր հարևան Վրաստանը դրա դառը պտուղը քաղել է, ու հիմա որևէ կերպ Ռուսաստանի հետ հարաբերությունների վատացման չի ձգտում։ Մեր տարածաշրջանում Ռուսաստանն ունի տնտեսական ու անվտանգային մի շարք լծակներ, և առնվազն հիմար պետք է լինել՝ այստեղ ՌԴ հետ առճակատման գնալու։ Խելացի իշխանությունները նույնիսկ խնդիրների մեջ ստեղծում են ընդհանուր շահեր և հետաքրքրություններ»։ |
«Սա ավելի շուտ քաղաքական արձագանք է Ռուսաստանի կողմից». Նաիրի Հոխիկյան
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet