▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սա առիթ է հպարտանալու

Դեռեւս 2010 թվականին, իմ ընկեր Արտակ Ալեքսանյանի հորդորով ձեռնամուխ եղանք Հայաստանի Հանրապետության հիմնի ձայանգրությանը եւ հրավիրեցինք հայ փոփ աստղերին : Առաջին անգամ ՀՀ հիմնի այս տարբերակը հնչեց Ազգային երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ, երբ ամփոփվում էր 2009 երաժշտական տարին: 
Այն գործիքավորել է ՀՀ վաստակավոր արտիստ Հայկոն, ձայնագրությունը կատարել է Տիգրան Պետրոսյանը: Հիմա Արմնյուզ հեռուստաընկերության ուժերով մենք փորձեցինք նկարահանել ու ձեր ուշադրությանը ներկայացնել ՀՀ հիմնի նոր հոլովակը, որը հուսով ենք երկար կյանք կունենա: 
Սա առիթ է մեկ անգամ եւս գիտակցելու, որ մենք ունենք Հայրենիք, Պետություն, Եռագույն: Սա առիթ է հպարտանալու:

Հրաչ Քեշիշյան 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին