▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սա արդեն արտագաղթ չի է, սա էվակուացիա է. Հրանտ Բագրատյան

ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Այսօր ԱՎԾ-ն հրապարակել է ՀՀ սոցալ-տնտեսական վիճակը բնութագրող օպերատիվ ցուցանիշները։ Ըստ այդմ տնտեսական աճը 2013թ հուվար-հուլիսին 2012-ի հունվար-հուլիսի նկատմամբ 4% է։ Մեկ ամիս առաջ այդ թիվը 4.4%, 2 ամիս առաջ 5.3%, իսկ տարեսկզբին ավելի քան 9%։ Մի խոսքով՝ շարունակում ենք սուզվել։ Բայց ի՞նչն է հետաքրքիր։ Աճը (եթե այն կա) հիմնականում ապահովվել է գյուղատնտեսության ու արդյունաբերության հաշվին։ Հիմա հասկանում եք վոլյունտարիզմը։ Ինչ վիճակագրական հիմարություններ են արվում գյուղատնտեսության նկատմամբ մի անգամ չէ, որ ասել եմ։ Իսկ, այսպես կոչված, արդյունաբերության աճը հանքերն են։ Ավել գործ չենք արել, ավել չենք աշխատել։ Բահերով ու կովշերով ավել բնությունից ենք վերցրել։ եվ այս կառավարությունը սա համարում է դիվերսիֆիկացված աճ։ Ավելի լաչ չէ՞ր շինարարությունը։ Հետաքրքիրը նաև այն է, որ այս էլ արդեն որերորդ անգամ աշխատավարձի աճն ավելի փոքր է, քան գներինը։ Այսպես, այս 7 ամիսներին գներն աճել են 4.7%-ով, իսկ աշխատավարձը 3.2%։ Այսպիսով, նույնիսկ կառավարությունը խոստովանում է, որ կյանքը վատացել է 1.5%-ով։ Պատկերացնում եմ, թե ի՞նչ կլինեն իրական թվերը։ Իսկ կառավարության հիմնական հատվածը զբաղված է ինտրիգներով։ Սրան-նրան կռվացնի, դատական գործեր սարքի, սուտի բացատրություններ տա, բիզնեսներ յուրացնի։ Հետո էլ ասում եք, թե ժողովուրդը սովոր է արտագաղթելուն։ Բա ի՞նչ անի։ Սա արդեն արտագաղթ չի է, սա էվակուացիա է»։ 

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին