▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սա աննախադեպ է․ Արայիկ Հարությունյանը տեսանյութ է հրապարակել

Արհեստական բանականությունը ստեղծում է երաժշտություն հենց այս պահին․ Գրել է ԿԳՍՄ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում ու ներկայացրել տեսանյութ։

Հիշեցնենք, որ այսօրվանից  Երևանում մեկնարկող Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսի (World Congress on Information Technology (WCIT) հիմնը ստեղծել է  արհեստական բանականությունը: 

Կոնգրեսի պաշտոնական բացումը կազդարարվի այսօր՝ հոկտեմբերի 6-ին՝ ժամը 20:00, Հանրապետության հրապարակում կայանալիք տոնական համերգով: Հատուկ միջոցառման համար Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի նախաձեռնությամբ ստեղծվել է WCIT համաշխարհային նվագախումբը՝ բաղկացած 14 երկրներ ներկայացնող 75 արտասահմանցի և 30 հայ երաժիշտներից: Օտարերկրյա երաժիշտները ներկայացնում են այն երկրները, որտեղ անցյալում անցկացվել է WCIT-ն՝ Կանադա, Նիդերլանդներ, Մալայզիա, ԱՄՆ, Հունաստան, Թայվան, Իսպանիա, Ճապոնիա, Ֆրանսիա, Դանիա, Մեքսիկա, Բրազիլիա, Ավստրալիա, Հնդկաստան։ 

Համերգի ընթացքում համաշխարհային պրակտիկայում առաջին անգամ նվագախումբը դուրս կգա բեմ՝ ներկայացնելու հենց տեղում արհեստական բանականության կողմից ստեղծվող երաժշտությունը: Արհեստական բանականության աշխատանքի արդյունքը երաժիշտների պլանշետներին ուղարկվելու է իրական ժամանակում, այսինքն՝ երաժիշտները նախապես ծանոթ չեն լինելու ներկայացվող նյութին: Արհեստական բանականությունը գեներացնելու է երաժշտություն հայկական շարականների հիման վրա։ Մասնակից երկրների հիմների հիման վրա ստեղծելու է նաև WCIT-ի օրհներգը։ 

Համերգը կղեկավարի Հայաստանի վաստակավոր արտիստ, դիրիժոր Սերգեյ Սմբատյանը, ով նվագախումբը ստեղծելու և իրական ժամանակում արհեստական բանականության ժամանակակից տեխնոլոգիաները և երաժշտությունը համատեղելու նորարար գաղափարի հեղինակն է: Նվագախմբի հետ հանդես կգա նաև միջազգային ճանաչում վայելող ԴիՋեյ Արմին վան Բյուրենը:

Ավելի վաղ , Արայիկ Հարությունյանը լուսանկարներ  էր հրապարակել մաեստրո Տիգրան Մանսուրյանի հետ ու խորհուրդ էր տվել բոլորին ՝ կիրակի երեկոյան այցելել Հանրապետության հրապարակ։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին