▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռոզի Ավետիսովան` Վալենտինը նշանածի հետ անցկացնելու և տաք երկիր մեկնելու ցանկության մասին

esem.am-ը գրում է. Դերասանուհի Ռոզի Ավետիսովան Վալենտինի տոնը նշել է սիրելիի` Կորյուն Կարապետյանի հետ: Զրույցում անցած տարվա նոյեմբերին նշանված դերասանուհին պատմեց, որ երեկ և՛ աշխատել է, և՛ սիրելիի հետ նշել է սիրո տոնը: «Երեկ այն ակումբում էինք, որտեղ աշխատում եմ: Երեկոյան տոնը սկսվեց դերասան  Սերգեյ Դանիելյանի նոր` «Դեսից դենից» ներկայացմամբ, որից հետո տոնական օրը շարունակվեց համերգային ծրագրով»,- հայտնեց դերասանուհին:

Ռոզիի փոխանցմամբ` ինքն ու սիրելին փոխանակվել են նվերներով: Դերասանուհին նշեց, որ գեղեցիկ ծաղիկներ է ստացել սիրելիից` գաղտնի պահելով մյուս նվերները: Ըստ նրա` մենք` հայերս, Վալենտինը վաղուց ենք նշում, որովհետև միշտ լսել եք այդ օրվա մասին: «Այդ տոնի պրոպագանդան վաղուց է արվել, այդ իսկ պատճառով էլ մենք մոռացել ենք մեր սեփական տոները: Կարծում եմ՝ այստեղ նաև եկեղեցու բացթողումը կա, որ մենք Սուրբ Սարգիսը Վալենտինի նման չենք նշում. օրինակ, ոչ բոլոր ակումբերում են նշում Սբ. Սարգիսը, իսկ Սբ. Վալենտինի տոնը բոլոր տեղերում նշվում է,- համոզված է դերասանուհին, ով Վալենտինի մասին պատանեկության տարիներին իմացել է ակումբներից մեկից, -Այն ժամանակ մի քանի ակումբներ կային, որտեղ խոսում էին Վալենտինի մասին ու նշում էին այդ օրը»:

 

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին