▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռոզի Ավետիսովան և Գևորգ Հայրապետյանը` Սոչիի ավիավթարի մասին պատմող նոր ֆիլմում

 

 

Մշակութային ալիքի ջանքերով նկարահանվել է Կիսակյանք 5 նովելից բաղկացած ֆիլմը: Նովելներից մեկը պատմում է 2006 թվականի աղետալի դեպքի՝ Արմավիա ընկերության Երևան-Սոչի չվերթն իրականացնող Ա320 ինքնաթիռի մասին: Մինչ կգար մայիսի 3-ը երկու հարազատ հոգիներ՝ Արամը և Լյուսեն գտան իրար,սակայն ողբերգական ավիավթարը կիսատ դարձրեց նրանցից մեկի ճակատագիրը: Ֆիլմը միայն ողբերգություն չէ,այն հիշատակի և կյանքի հավերժության մասին է: Ռեժիսոր և սցենարի հեղինակ Արթուր Հակոբյանի խոսքով ֆիլմում նկարահանել է ինչպես սիրված և ճանաչված, այնպես էլ հանրությանը անծանոթ,բայց տաղանդավոր մարդկանց:

«Մենք փորձել ենք ամեն բան անել ստանալու համար որակյալ արտադրություն, չնայած նրան,որ մեր հնարավորությունները այդքան էլ շատ չէին: Կիսակնթարթում ես ընտրել եմ երկու տաղանդավոր մարդկանց՝ Ռոզի Ավետիսովային և Գևորգ Հայրապետյանին, նրանք կերտեցին իրենց դերերն այնպես, ինչպես ես էի պատկերացրել սցենարը թղթին հանձնելիս»:

Ֆիլմը չի պատրաստվում հանդես գալ կինոաթատրոններում նշեց Արթուր Հակոբյանը ընդգծելով.

«Մենք ֆիլմը չենք նկարահանում գումար վաստակելու և կինոթատրոններ ուղարկելու համար, այլ մենք նկարահանում ենք հեռուստատեսային ֆիլմ, որը կհեռարձակվի Մշակութային ալիքով շատ շուտով»:

Մինչ ֆիլմը հնարավորություն կունենանք դիտելու առաջարկում ենք դիտել ֆիլմի թրեյլերը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին