«Եվրատեսիլ 2022»-ի հայաստանյան պատվիրակ Ռոզա Լինի «Snap»-ը երգչուհու առաջ նորանոր դռներ բացեց ու ճանաչում բերեց:
Այս անգամ երգի հետ կապված նորությունը Լատինական Ամերիկայից է, իսկ ավելի ստույգ ֆուտբոլի եւ սերիալների հայրենիք Բրազիլիայից: «Snap»-ը «Երկիր եւ կիրք» նոր սերիալի սաունդթրեքն է:
Սերիալում նկարահանվել են հայ հեռուստադիտողներին հայտնի դերասաններ՝ Սուզանա Վիեյրան, Դեբորա Ֆալաբելան, Կայա Ռեյմոնդը, Գլորիա Պերեսը եւ ուրիշներ:
«Երկիր եւ կիրքը» հեռարձակվում է մայիսի 8-ից ու պատմում է մի ուսուցչուհու կյանքի մասին, որի ամուսնուն սպանում են: Երբեք հողագործությամբ զբաղվելու փորձ չունենալով՝ նա մեծ հաջողություններ է գրանցում ֆերմերային բիզնեսում: Այդ ամենը, բնականաբար, համեմված է սիրո, կրքի ու հարաբերությունների մասին հետաքրքիր դրվագներով:
Աղբյուրը՝ Բրավո․am